Կարինե Նալչաջյան. Հայ հանրության շրջանում վտանգավոր կարծիք է ձևավորվել, որ երիտասարդները Հայաստանում ապագա չունեն 29 սեպտեմբերի 2011 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Հայ հասարակության շրջանում ձևավորվել է կարծիք, որ երիտասարդները մեր երկրում ապագա չունեն»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքով, այդ գաղափարի զարգացումը վտանգավոր է, քանի որ կարող է կարծրատիպ դառնալ: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման մտածողություն հանրությունը չունենա»,- ասել է նա: Նրա խոսքով, նման մտքեր կարող են լինել մարդու մոտ սեփական երկրում աշխատելու սահմանափակ հնարավորությունների պատճառով: «Շատերը կարծում են, որ արտերկրում ավելիին են հասնելու, քան հայրենիքում: Սակայն չպետք է մոռանալ, որ արտասահմանն արտասահման է մնում և երբեք տուն չի դառնա»,- ընդգծել է նա: Սակայն Նալչաջյանն արտաքին աշխարհի «մատչելիությունը» մարդկանց համար վտանգավոր է համարել, քանի որ դա սպառնալիքի տակ է դնում ազգային ինքնությունը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա |