Մեղրիում սեպտմեբրի 30-ին մեկնարկում է «Հայ-իրանական բարեկամության օրեր» ծրագիրը29 սեպտեմբերի 2011 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 1-ը Մեղրիում կայանալու է «Հայ-իրանական բարեկամության օրեր» ծրագիրը` նվիրված Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հաստատված բարեկամության 20-ամյակին: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման միջոցառումները առաջին անգամ են կայանում Հայաստանի մարզում, ինչն էլ թույլ է տալիս մայրաքաղաքում մշակութային կյանքի կենտրոնացվածությունից: Սեպտեմբերի 30-ին Մեղրիի մշակույթի տանը կայանալու է հայկական և իրանական գեղանկարչության, ժողարվեստի, ազգային նվագարանների ցուցադրությամբ, ինչպես նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական և Իրանի ժողգործիքների անսամբլի համատեղ համերգով: Հոկտեմբերի 1-ին Մեղրու կամուրջի մոտ բացվելու է հայ-իրանական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը (հեղ. Վան Սողոմոնյան) և պուրակը: Օրերի շրջանակներում կայանալու են նաև մոտ 700 հայկական և իրանական գրքերի ցուցահանդեսներ, որոնք նվիրվելու են Մեղրիի քաղաքային գրադարանին: Կայանալու են նաև ֆիլմի ցուցադրություններ: Իր հերթին Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Մոհամմադ Շաքիբան նշեց, որ վերը նշված միջոցառումով չեն ավարտվելու հայ-իրանական համատեղ միջոցառումները: Աշնանը սպասվում են իրանական արվեստի ցուցահանդես, համերգներ, հայ բանաստեղծները կայցելեն Իրան, կլինեն հայկական ցուցադրություններ, ինչպես նաև հոկտեմբերի 21-ին Իրանում կայանալու է մամուլի միջազգային փառատոն, որտեղ ակնկալվում է Հայաստանի մասնակցությունը: Հայաստանի պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Իրանի պատվիրակությունը` ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարի տեղակալ Համիդ Շահաբադին: 2012թ-ին ԻԻՀ և Հայաստանի սահմանամերձ մարզերից մեկում կայանալու է պատասխան միջոցռում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |