«Չենք լռելու». Գառնու կիրճում գտնվող հայտնի Քարերի սիմֆոնիա այցելելու համար 1000 դրամ են պահանջում29 սեպտեմբերի 2011 - 15:48 AMT PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային փոստի հասցեին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գառնու կիրճում գտնվող հայտնի Քարերի սիմֆոնիա բնության հուշարձան այցելելու համար անցած կիրակի օրը զբոսաշրջիկներից պահանջել են վճարել 1000-ական դրամ` դրա դիմաց այսպես կոչված «չեկ» տալով: Նախաձեռնությունից հայտնում են, որ «չեկ»-ն, իր հերթին, իրենից ներկայացնում է մի կտոր դպրոցական տետրից` վրան կնիք, ձեռքով գրված համարը, գումարի չափը և «հանգստի գոտի» բառակապակցությունը (տե՛ս լուսանկարը): Դեռևս հուլիսի 26-ին բնապահպանության նախարարությունից հայտնել էին, թե որևէ անհատի երբևէ չեն լիազորել Գառնու ձորում նման գործունեություն իրականացնել: «Փաստորեն, հրապարակումից 2 ամիս անց էլ Ժայռային սիմֆոնիայում նույն խայտառակությունն է տիրում: Ինչպես տեղեկանում ենք «չեկի» վրա առկա կնիքից, Գառնու ձորում անօրինական «անհատ ձեռներեցություն» է իրականացնում ոմն Շմավոն Համբարձումյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Իսկ այն, որ բնապահպանության նախարարությունը, քաջատեղյակ լինելով հանդերձ, որևէ քայլ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ, «Չենք լռելու»-ի պնդմամբ կասկածների տեղիք է տալիս գերատեսչության վերնախավում գտնվող անձանց կողմից տվյալ հարցում շահեր ունենալու մասին: «Չենք լռելու»-ն շտապ պահանջում է բնապահպանության նախարարության պարզաբանումները բարձրացված խնդրի վերաբերյալ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |