ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է, ԱՍԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ20 սեպտեմբերի 2000 - 18:50 AMT PanARMENIAN.Net - 20.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Թույլ տվեք Արցախի ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ Ազգային տոնի` Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 9-րդ տարեդարձի առթիվ: ՀՀ-ում ժողովրդավարության խորացման գործընթացը, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական դժվարագույն խնդիրների իրագործումը երաշխիք են ԼՂՀ-ում նույն գործընթացների հաջող զարգացմանը: Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում քաղաքական իրադրության կայունացումը եւ տնտեսական դաշտում բարենպաստ պայմանների ստեղծումը հույս են ներշնչում լավատեսորեն գնահատել տեսանելի ապագան: Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդումը գալիք մեր հաջողությունների գրավականն է: Կրկին անգամ շնորհավորելով Հայաստանի Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ այն բոլոր ծրագրերի իրագործումը, որ նախանշել են ՀՀ իշխանությունները»,- ասված է ուղերձում: --0-- Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |