Երևանում կրկին ծառեր են հատում29 սեպտեմբերի 2011 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-28-ը Երևան քաղաքի Տերյան 62 շ. բակում տեղի է ունեցել հերթական ապօրինի ծառահատումը: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ից հայտնում են, որ արդյունքում, ըստ շենքի բնակիչների, հատվել է 16 ծառ: Մտահոգված լինելով տեղի ունեցածով` բնակիչները անմիջապես դիմել են Երևանի քաղաքապետարան, ոստիկանություն և ծառահատումը արձանագրվել է պատկան մարմինների կողմից: Քաջ գիտակցելով ծառահատման նպատակային բնույթը, որը բնակիչների կարծիքով ուղղված է քաղաքի կենտրոնում բակային տարածքի և կանաչ գոտու հաշվին հերթական շինությունը կառուցելուն` դիմել են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ հարցի մասին բարձրաձայնելու և պատկան մարմինների ուշադրությունը գրավելու հարցում աջակցության խնդրանքով: Հաշվի առնելով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որդեգրած քաղաքականությունը Երևանի կանաչ տարածքների հաշվին շինությունների կառուցման անթույլատրելիության մասին` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ դիմում է Երևանի քաղաքապետ պարոն Կարեն Կարապետյանին` խնդրելով շուտափույթ բացահայտել և պատժել մեղավորներին: Ինչպես նաև ծառահատումն իրականացրած անձանց մոտ անպատժելիության զգացողությունը փարատելու նպատակով` հայտնել քաղաքապետարանի դիրքորոշումը այդ տարածքում շինության հնարավոր կառուցման վերաբերյալ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |