Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կմասնակցի ԴիջիԹեք ցուցահանդեսին երկու տաղավարով![]() 29 սեպտեմբերի 2011 - 16:21 AMT PanARMENIAN.Net - «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» հոկտեմբերի 7-9-ը կմասնակցի Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսին, ուր կներկայացնի իր գործունեությունը։ Այս մասին հայտնում են ԻՏՁՄ-ից՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։ Կենտրոնի ղեկավար Եվա Հյուսյանի խոսքով՝ միջոցառման ընթացքում այցելուներին հնարավորություն կտրվի տեղում գրանցվել կենտրոնում կազմակերպվող դասընթացներին: «Այժմ անցկացնում ենք տեխնոլոգիական ու բիզնես դասընթացներ, ինչպես նաև թիմային աշխատանքի շնորհիվ ստեղծվում են տարբեր պրոդուկտներ , որոնց մի մասը ևս կներկայացվի ցուցահանդեսին: Կարևոր է, որ մեր երիտասարդները տեսնեն՝ ինչ հաջողության են հասել իրենց հասակակիցները և հավատան իրենց ուժերին»,-նշում է Եվա Հյուսյանը: Թիմերն այժմ աշխատում են կրթական, առողջապահական, բանկային և այլ ոլորտներին վերաբերող պրոդուկտների վրա, իսկ ցուցահանդեսը լավ հնարավորություն է ներդրողների հետ հանդիպելու համար: «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» ցուցահանդեսում հանդես կգա մի քանի տաղավարներում՝ Microsoft-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ միասին: ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ցուցահանդեսին ակնկալվում է մոտ 18 000 այցելու և 100 մասնակից ընկերություն: Այն կանցկացվի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ։Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: ![]() Microsoft «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» բացվել է այս տարի մայիսին ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության համագործակցության շնորհիվ։ Մինչ օրս կրթել է մոտ 600 ուսանողի։ Կենտրոնի նպատակն է խթանել Հայաստանում նորարարության զարգացումն ու նպաստել ինովացիոն ՏՀՏ լուծումների մշակմանը։ Կենտրոնի կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացները վճարովի են, սակայն նախնական մակարդակներում գործում են նաև անվճար դասընթացներ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |