ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական ցուցահանդեսին արդեն գրանցվել են 100 մասնակից ընկերություններ29 սեպտեմբերի 2011 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Շուրջ 100 ընկերություն ներկա դրությամբ հայտ է ներկայացրել մասնակցելու ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին: Սա նշանակում է, որ 40% աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ, որին մասնակցում էր 68 ընկերություն: Այս մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։ «Մենք մեր առջև ոչ թե թվերը մեծացնելու գերնպատակ ենք դրել, այլ ցանկանում ենք մարդկանց ցույց տալ, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մեջ է: Այս տարի ընկերությունները շատ արագ են հայտեր ներկայացնում DigiTec-ին մասնակցելու համար, ինչը նշանակում է` նախորդ ցուցահանդեսներն արդյունավետ են ընթացել»,- նշում է ցուցահանդեսի կազմակերպիչ ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը: ԴիջիԹեք 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ Վրաստանից, Ռուսաստանից, Սինգապուրից, Լեհաստանից, Թայվանից: Մասնակից ընկերությունների թվին են պատկանում հետևյալ ընկերությունները` VivaCell-MTS, Ucom, Maxtronic, Unicomp, Microsoft, GNC Alfa, Redinet, Synopsys, X-Art, Instigate, ArmSoft, Epygi, Enterprise Incubator Foundation, Nork, Innovative Solutions, Ovak Technologies, Rafa Solutions, Engineering starts in High-school, IP Protection legal firm, LuxBrok, Museum of Science & Technology և այլ ընկերություններ։ Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Նյութեր թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |