Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ծառայություններ սերտացնում են համագործակցությունը29 սեպտեմբերի 2011 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-27-ն աշխատանքային այցով Ուկրաինա էր մեկնել ՊԵԿ պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Այցի ընթացքում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկը ստորագրել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև 2012թ. համատեղ գործողությունների ծրագիր, համաձայն որի նախատեսվում է մաքսային ոլորտում ներդաշնակեցնել երկկողմանի փոխգործակցության իրավապայմանագրային դաշտը, համատեղ պայքար ծավալել մաքսային իրավախախտումների դեմ, պարզեցնել և համահունչ դարձնել երկու երկրների մաքսային ընթացակարգերը, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաները լայնորեն օգտագործել տվյալների փոխանակման բնագավառում, ինչը կբացառի կրկնակի մաքսային ընթացակարգերի կիրառումը: Գալիք տարի համատեղ ծրագրեր կիրականացվեն կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է հայ մաքսավորների որակավորման բարձրացումը կազմակերպել Ուկրաինայի մաքսային ծառայության Ակադեմիայում, որի երկու լսարանների արդիականացման ու տեխնիկական վերազինման խնդիրը կստանձնի ՊԵԿ-ը: Նաև երկու երկրների մաքսային ծառայողների փոխայցելություններ կկազմակերպվեն մաքսակետեր` տեղում ծանոթանալու Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ընթացակարգերի կիրառման առանձնահատկություններին, դրանց պարզեցման և ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացմանը: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է հայ-ուկրաինական մաքսային համակարգերի համագործակցության բարձր մակարդակը` նշելով, որ այն նոր լիցք է ստացել վերջին երկու տարում` նաև Ուկրաինայի մաքսային համակարգի նոր ղեկավարության ներդրած ջանքերի շնորհիվ: Ուկրաինայի ՊՄԾ նախագահը ևս շեշտել է համատեղ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը. «Շատ կարևոր էր պարոն Խաչատրյանի այն նախաձեռնությունը, որը վերաբերում է Հայաստանի և Ուկրաինայի միջև դեռ էլեկտրոնային հայտարարագրման փուլում տեղեկատվության փոխանակմանը: Եթե դա հաջողվի` առաջին անգամը կլինի ոչ միայն մեր մաքսային մարմինների գործակցության պատմության մեջ, այլև տարբեր երկրների մաքսային ծառայությունների փոխհարաբերություններում»,- ավելացրել է Իգոր Կալետնիկը: Մաքսային իրավախախտումների դեմ պայքարի առավել արդյունավետ կազմակերպման բնագավառում պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ համագործակցություն հաստատել ՊԵԿ կինոլոգիական կենտրոնի և ուկրաինական համապատասխան ծառայության միջև: Որպես համագործակցության առաջին գործնական քայլ` ուկրաինացիները հայ գործընկերներին են նվիրել իրենց լավագույն «խուզարկու» շներից մեկի ձագին, որն այսուհետ իր ծառայությունը կանցկացնի Հայաստանի մաքսակետերում: Այցի ընթացքում ՊԵԿ պատվիրակությունը ծանոթացել է Ուկրաինայի մաքսային ծառայության տարբեր ենթակառուցվածքների աշխատանքներին, ուսումնասիրել եվրոպական առաջավոր փորձը մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում, այդ ոլորտում կիրառվող տեխնիկական ժամանակակից նորամուծությունները, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |