Հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա համերգ՝ նվիրված Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակին![]() 29 սեպտեմբերի 2011 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին, Երևանի 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կայանալու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգը, որը նվիրվելու է նվագախմբի հիմնադրման 85-ամյա հոբելյանին: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշեց, որ փառատոնի հենց այդ համերգը ընտրվեց որպես հոբելյանական, որովհետև դա վերջին համերգն է, փառատոնի շրջանակներում, որ նա պետք է ղեկավարի: Իր հերթին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշեց, որ համերգի օրը նվագախմբի ներկայացուցիչներն արժանանալու են նախարարության պարգևների: Համերգի մասնակից, ջութակահար Դայշին Կաշիմոտոն Ճապոնիայից ասաց, որ ուրախ է կկրկին այցելել Հայաստան, և այդ ամենի մասնակիցը լինել, քանի որ Հայաստանում նա իրեն զգում է ինչպես տանը: Համերգին մասնակցելու է նաև թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը: Համերգի ընթացքում հնչելու են Բրամսի Կրկնակի կոնցերտ ջութակի և թավջութակի համար, Ջիվան Տեր-Թադևոսյանի «Քնարական պոեմ» ստեղծագործությունը և Լալոյի Իսպանական սիմֆոնիան ջութակի և նվագախմբի համար: Փառատոնը բացվել է սեպտեմբերի 9-ին և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 12-ը, գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Փառատոնին սպասվում են հայ կոմպոզիտերների ստեղծագործությունների պրեմիերաներ: Այն նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին և նվագախմբի 85-ամյա հոբելյանին: Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |