Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի սաները Անկախության 20-ամյակի առթիվ կմաքրեն տարածքն աղբից

Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի սաները Անկախության 20-ամյակի առթիվ կմաքրեն տարածքն աղբից

PanARMENIAN.Net - «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Աշոտ Նավասարդյանի անվ. թիվ 196 դպրոցում ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված կկազմակերպվի «Մաքուր հայրենիք, առողջ մանկություն» կարգախոսով երիտասարդական նախաձեռնությունը:

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ անդամները դպրոցականների համար կկազմակերպեն ուսուցում` շրջակա միջավայրի պահպանության, աղբից մաքրման և աղբի վնասակար ազդեցության, ինչպես նաև աղբի տեսակավորման մասին:

Նախաձեռնության մասնակիցները դպրոցի հարակից տարածքում կիրականացնեն մաքրման և աղբի տեսակավորման ակցիա, ապա բնակիչներին կոչ կանեն` չաղտոտել բնությունը, որովհետև դրանից է կախված իրենց երեխաների առողջությունը: Ակցիան կավարտվի ֆլեշմոբով: Մասնակիցները կարճ ժամանակում կդառնան կանաչ ծառ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---