Միջազգային գիտաժողովի մասնակիցներն այցելել են Սևան՝ լճի խնդիրներին տեղում ծանոթանալու համար29 սեպտեմբերի 2011 - 17:08 AMT PanARMENIAN.Net - «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ և ռիսկ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն այսօր։ Երեկ գիտաժողովի մասնակիցները մեկնել էին Սևան՝ ծանոթանալու ջրային ավազանի ներկա վիճակին և առկա խնդիրների լուծման ուղղություններին։ Սևանում համաժողովի պատվիրակները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչների հետ, դիտել Օրհուս կենտրոնի կողմից պատրաստված Սևանա լճին նվիրված ֆիլմը։ Խոսվել է Սևանա լճի խնդիրների, այդ թվում՝ 1933-1981թթ. ընթացքում լճի մակարդակի արհեստական իջեցման պայմաններում Սևանում տեղի ունեցած բացասական էկոլոգիական փոփոխությունների մասին։ Գիտաժողովի մասնակիցները կարևորել են Սևանի էկոլոգիական հավասարակշռության պահպանումը, քանի որ աշխարհում այսօր խմելու ջուրը լրջագույն խնդիրներից է։ Քաղցրահամ ջրային պաշարները կազմում են աշխարհի ջրային պաշարների ընդամենը 2,6 տոկոսը։ Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է պահպանել և վերարտադրել Սևանի ջրային պաշարները։ Լճում քաղցրահամ ջուրը կազմում է 35 միլիարդ խմ, մինչդեռ նախկինում այն 58 մլրդ էր։ Գիտաժողովի մասնակիցները Սևանի հետ կապված մի շարք հիմնախնդիրներից հատկապես առանձնացրել են ջրի մակարդակի բարձրացումը մինչև այն նիշը,որ հնարավոր լինի պահպանել լճի էկոլոգիական հավասարակշռությունը։ Նշենք, որ նախատեսված է 2029-2030թթ. Սևանի մակարդակը հասցնել 1903,5 մետր խորության։ Ընդհանուր առմամբ նպատակ է դրված լիճը բարձրացնել 6 մետրով։ 2003-ից սկսել է Սևանի ջրի մակարդակի աստիճանական բարձրացումը՝ յուրաքանչյուր տարի կազմելով 40-50 սմ, ինչի արդյունքում անցած տարիների ընթացքում ջրի մակարդակը բարձրացել է ավելի քան 3 մետրով։ Արտասահմանցի մասնագետները քննարկումների ընթացքում ներկայացրել են նաև իրենց երկրներում նման խնդիրների լուծման տարբերակները։ «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ և ռիսկ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովին մասնակցում է 56 գիտնական 17 երկրից։ Գիտաժողովի կազմակերպիչներն են «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և Գեղարքունիքի մարզպետարանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |