ԱՄՀ-ն և ՀԲ-ն խորհուրդ են տալիս Հայաստանին ավելի շատ հարկեր հավաքել և ճիշտ վերաբաշխել պետբյուջեն29 սեպտեմբերի 2011 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Եկող տարվանից կենսաթոշակը և նպաստը կբարձրանան, քաղծառայողներին կտրամադրվի սոցիալական ապահովության փաթեթ, սեպտեմբերի 29-ին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստում: «2012 թվականին մեզ լարված աշխատանք է սպասում, և ես ցանկանում եմ նաև ավելացնել, որ պետական բյուջեի նախագիծը քննարկվել է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի հետ, որոնք մեր հիմնական դոնորներն են։ 2012 թվականին մենք նրանցից լրացուցիչ օժանդակություն ենք ակնկալում, ինչպես նաև 2012 թվականի բյուջեի կատարողականի ռիսկերը նվազեցնելու համար` աջակցություն Եվրամիությունից։ Սկզբունքը, որով այսօր միջազգային կազմակերպություններն առաջնորդվում են, (և այդ սկզբունքը համահունչ է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին), հետևյալն է. պետությունները պետք է ձեռնարկեն իրենց սեփական ռեսուրսները բացահայտելու և բարեփոխում իրականացնելու լրացուցիչ միջոցառումներ։ Այն պետությունները, որոնք դա կիրականացնեն, կստանան ավելի շատ լրացուցիչ ֆինանսավորում։ Այս սկզբունքով են պայմանավորված Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր բանակցությունները` ավելի շատ ռեֆորմ, ավելի շատ ֆինանսավորում, և նույն սկզբունքն ամրագրվել է Եվրամիությունում։ Դա նշանակում է, որ եթե մենք մեր բարեփոխումների ծրագիրն արագ իրականացնենք, մեզ շատ հեշտ կլինի 2012 թվականի խնդիրները լուծել։ Բայց, իհարկե, լարվածությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքով. Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն 10 տարուց ավելի է մշտապես մեր առջև դնում է հետևյալ հարցը` պետական բյուջեի միջոցով բարելավել մեր ֆինանսական միջոցների վերաբաշխումը։ ՀՆԱ-ի մեջ պետական բյուջեի ծախսերի և պետական բյուջեի եկամտի հարաբերակցությունը մեզ մոտ ցածր է, և ամեն տարի Արժույթի միջազգային հիմնադրամում տնօրենների խորհուրդն այս հարցը բարձրացնում է։ Հարկային վարչարարության բարելավման հնարավորությունները մենք գնահատել ենք 10-15 մլրդ դրամ այն պարագայում, երբ հարկերը 2011 թվականի համեմատ ավելանալու են շուրջ 100 մլրդ դրամով, իսկ սա լուրջ մարտահրավեր է մեզ համար։ Մեզ առաջին հերթին պետք է օգնի 4.2 տոկոս համախառն ներքին արդյունքի տնտեսական աճը և ծրագրված 4.6 տոկոս դեֆլյատորը, որը նոմինալ կերպով նոր ստեղծված արժեքն ավելացնում է։ Այդ պարագայում լրացուցիչ 40-50 մլրդ դրամ պետք է հավաքենք, եթե նույնիսկ որևէ հարկային բազայի ռեժիմ չփոխվի, քանի որ նոմինալ այդքան աճ է տեղի ունենալու։ Այնուամենայնիվ, մենք պետք է լրացուցիչ հավաքենք մոտավորապես 60 մլրդ դրամ, որը լուրջ խնդիր է։ Այդ տեսակետից հանձնարարական է տրված բոլոր նախարարներին` ամբողջությամբ տիրապետել իրենց ոլորտների հարկային բազային։ Սա լինելու է նրանց անձնական պատասխանատվության խնդիրը 2012 թվականի ընթացքում։ Նախարարները պետք է ամբողջությամբ տիրապետեն, թե իրենց ոլորտներում որքան ՀՆԱ է արտադրվում, նոր ստեղծված արժեքը և հարկման բազան ինչպիսին է, և այդ հարկման բազայից որքան գումար է մուծվում պետական բյուջե։ Ֆինանսների նախարարությունը մյուս նախարարություններից ստացել է իրենց վերլուծությունները և առաջարկությունները, որոնք մենք պետք է ամփոփենք։ Անհրաժեշտ կլինի, որպեսզի նաև միկրոմակարդակով այս խնդրին ևս մեկ անգամ անդրադառնանք։ Եթե մենք հաջողենք այդ խնդրում, ապա երկու անգամ ավելի ֆինանսավորում կստանանք։ Պետական բյուջեում ներդրված սցենարի համաձայն` այդ լրացուցիչ ֆինանսավորումն ստանալու ենք Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից և Եվրամիությունից, բայց միայն մեկ պայմանով` մենք պետք է կատարենք մեր ծրագրերը։ Այդ լրացուցիչ ֆինանսավորումը մեզ հնարավորություն է տալու ավելացնել մեր սոցիալական ծախսերը` առաջին հերթին թոշակները, երկրորդ հերթին` սոցիալական նպաստները։ Երրորդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իրականացնելու ենք աշխատավարձի բարեփոխում։ Քաղծառայողներին տրամադրելու ենք սոցիալական ապահովության փաթեթ»,- ասել է վարչապետը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |