Հայաստանում առաջին անգամ քաղաքացիական ծառայողների աշխատավարձի բարեփոխում կիրականացվի29 սեպտեմբերի 2011 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ քաղաքացիական ծառայողների աշխատավարձի բարեփոխում կիրականացվի: Այդ մասին ՀՀ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում հաղորդել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով 2012թ. պետբյուջեի նախագիծը: «Քաղծառայողներին մենք տրամադրելու ենք սոցիալական ապահովության փաթեթ»,- ասել է նա: Նրա խոսքով` պետական բյուջեում ներդրված սցենարի համաձայն` այդ լրացուցիչ ֆինանսավորումը Հայաստանը կստանա Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից և Եվրամիությունից` պայմանով, որ այդ ծրագրերը կիրականացվեն: Այդ լրացուցիչ ֆինանսավորումը հնարավորություն կտա նաև ավելացնելու երկրի սոցիալական ծախսերը Ինչպես հաղորդել է Տիգրան Սարգսյանը, այս փաթեթը, մասնավորապես, հնարավորություն է ընձեռելու իրականացնել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման վճարում, ապահովագրական փոլիսների միջոցով իրականացնել իրենց առողջական խնդիրների լուծման ծախսերի փակում, մասնավորապես, միջին հաշվով չորս անդամից բաղկացած ընտանիքը պետության կողմից այդ փոլիսի շնորհիվ ամբողջությամբ ստանալու է անվճար բուժսպասարկում։ Եվ երրորդը, նրանք հնարավորություն են ունենալու իրենց ընտանիքի ուսանողների ուսման վարձերը վճարել այդ միջոցների հաշվին։ «Հասկանալի է, որ սա սոցիալական ուղղվածություն ունեցող փաթեթ է, և առաջին հերթին այս փաթեթից շահելու են ցածր եկամուտ ունեցող քաղծառայողները, քանի որ փաթեթը հավասարաչափ է տրամադրվելու նրանց»,- ընդգծել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |