Ջոն Էվանս. Հայաստանը և Թուրքիան հաջողության կհասնեն Արձանագրությունների վավերացման գործընթացում![]() ![]() PanARMENIAN.Net - «Եթե ԱՄՆ-ն այդ նախագիծը իրատեսական չհամարեր, չէր աջակցի հարաբերությունների հաստատման գործընթացին »,- ասել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Երևանում պատասխանելով լրագրողների հարցին` Ջոն Էվանսը մեկնաբանել է վերջին զարգացումները հայ-թուրքական հարաբերություններում: Միաժամանակ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը և Թուրքիան, անկասկած, հաջողության են հասնելու Արձանագրությունները վավերացնելու գործընթացում: Թուրքիայի Նախարարների խորհուրդը խորհրդարանի օրակարգ է վերադարձրել Հայ-թուրքական արձանագրությունները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի խորհրդարանի կանոնադրության համաձայն, այն օրինագծերը, որոնք չեն հաստատվել կոնկրետ օրենսդրական փուլի ընթացքում, չեղյալ են հայտարարվում: Դրա արդյունքում Հայ-թուրքական արձանագրությունները դուրս էին մնացել խորհրդարանի նոր համագումարի օրակարգից: Սակայն օրենսդրության մեջ կա ևս մեկ կետ, որի համաձայն, կառավարությունը կամ պատգամավորները կարող են վերականգնել փաստաթղթերն օրակարգում: Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |