ՀԱԿ-ը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկել է ներքաղաքական իրադրությունը Հայաստանում![]() 29 սեպտեմբերի 2011 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի և Բրիտանիայի արտաքին գերատեսչության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պաշտոնյա Ալան Փարֆիթի հետ: Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության տապալման պատճառները, սեպտեմբերի 30-ին կայանալիք հանրահավաքը, ընդդիմության անելիքները: Բացի այդ, կողմերը քննարկել են Հայաստանում արդար և ազատ ընտրությունների անցկացման հնարավորությունները և այդ կապակցությամբ` արտահերթ նախագահական և խոհրդարանական ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |