Սանկտ-Պետերբուրգում ՀՀ անկախության 20-ամյակի պատվին ընդունելություն կայացավ![]() 29 սեպտեմբերի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգի «Տավրիչեսկի» պալատի Եկատերինենսկի սրահում կայացավ ՀՀ գլխավոր հյուպատոսության ընդունելությունը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզերի կառավարությունների պաշտոնյաներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, ՌԴ և ՀՀ բարձրաստիճան սպաներ, հոգևորականներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ով ներկայացրել է Հայաստանի 20 տարիների ձեռքբերումներն ու նվաճումները: Իր ելույթում Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Ռոման Ֆիլիմոնովը հյուրերին է փոխանցել Սանկտ-Պետերբուրգի Նահանգապետ Գ. Պոլտավչենկոյի և Սանկտ-Պետերբուրգում և Լենինգրադի մարզում ՌԴ ՆԳՆ պետ գեներալ Մ. Սուխոդոլսկու շնորհավորական ուղերձները: ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ մշակույթի, Սփյուռքի և Կրթության ոսկե մեդալներով պարգևատրվեցին Սանկտ-Պետերբուրգի ռուս գիտնականներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |