ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է անում չհայտնվել Երևանի կենտրոնում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ![]() 29 սեպտեմբերի 2011 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Երևանում իր քաղաքացիներին կոչ է անում զգույշ լինել սեպտեմբերի 30-ին` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի և քաղաքի փողոցներով դրան հաջորդող երթի ժամանակ: Դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրությունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից, որոնցով ընթանալու է ընդդիմության երթը, մասնավորապես` Մաշտողի պողոտա, Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներ, Հյուսիսային պողոտա և Ազատության հրապարակ: «Մենք ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում ենք, որ անգամ ցույցերը, որոնք խաղաղ բնույթ են կրում, կարող են բախումների վերածվել, և կարող է առանց նախազգուշացման բռնություն կիրառվել: Դուք պետք է հետևեք իրադրությանն ու զգույշ լինեք այնտեղ, որտեղ գտնվում եք»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 23-ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ժողովրդին կոչ են արել պատրաստվել քաղաքացիական անհնազանդության համազգային շքերթին: ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ Կոնգրեսն ավելի հաճախակի և բազմամարդ միտինգային քաղաքականություն է սկսում և իշխանություններին նոր պահանջներ առաջադրում` հավելելով, որ հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 30-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |