Հանուն աղմկահարույց նյութի պետք չէ մարդուն հասցնել նրան, որ ասի «Ինչ-որ մե՞ղք եմ գործել, որ եկել եմ Հայաստան» 30 սեպտեմբերի 2011 - 09:09 AMT PanARMENIAN.Net - Դեռ երեկվանից Հայաստանի գրեթե բոլոր լրատվական կայքերը ողողված են հանրահայտ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի սկանդալային ասուլիսի մասին լուրով: Այսօր հանրությունը բաժանվել է երկու խմբի` հարցադրում կատարած լրագրողին և կազմակերպիչներին պաշտպանողների: Այնուամենայնիվ փաստն այն է, որ Սաֆինան այսօր հրաժարվում է հայկական կողմի հետ ցանկացած շփումից: Փորձերն անցնում են փակ դահլիճում, որտեղ չի թույլատրվում ոչ ոք` նույնիսկ համերգի հայ կազմակերպիչները կապ են հաստատում երգչի հետ միայն մենեջերի միջոցով: Այս պատմությունն այն եզակիներից է, որ դուրս եկավ լայն հանրություն, սակայն նման պատմությունները քիչ չեն, պարզապես այն աչքի ընկավ նրանով, որ միջազգային մեծության արտիստ հայտնվեց այդ սկանդալային պատմության մեջ: Այսօր մամլո ասուլիսներում հաճախ են ծագում վիճաբանություններ և դրանց պատճառներն ամենատարբերն են: Օրինակ` էմոցիոնալ դրսևորում են ցուցաբերում ասուլիս վարողները` փորձելով իրենց կարծիքը փաթաթել ասուլիսի մասնակիցներին, հարցազրույց տվողը սխալ է հասկանում հարցը և բորբոքվում: Այնուամենայնիվ, իրենց մեծ չափաբաժինը ունեն նաև լրագրողները: Հաճախ սովորական թվացող հարցը մատուցվում է ագրեսիվ տոնով, ակտիվ ժեստիկուլյացիայով, որը նյարդայնացնում է հարցազրույց տվողին, ազդում են նաև հարցերի բովանդակությունը: Կրակի վրա կարող է յուղ թափվել, եթե «հերոսը» օտարազգի է: Երբ նա ոչինչ չի հասկանում, նրա համար կարող է ցանկացած խոսք կասկածելի թվալ: Արդյունքում ստացվում է հիվանդ մթնոլորտ, որից ամեն մարդ տարբեր կերպ է դուրս գալիս: Սաֆինան որոշեց լքի ասուլիսը, մեկ ուրիշը կարող էր վեճի մեջ ընկնել: Ինչևէ: Լրագրողը հանուն ընթերցվող նյութի, կամ անձնական ամբիցիաներից ելնեով կարող է մարդուն հունից դուրս հանել: Արդյունքում տուժում է երրորդ մարդ: Այսինքն խախտվում է մասնագիտական էթիկան: Հայաստան ժամանող արտիստներից մեծ մասը չի էլ ծանոթանում հասարակ հայ քաղաքացիների հետ և չի կարող նրանց միջոցով ազգի մասին կարծիք կազմի: Փոխարենը նա կարծիք է կազմում լրագրողներից և համերգ կազմակերպողներից: Միգուցե այս իրադարձությունը շատերին մտածելու տեղիք կտա, հանուն սկանդալային նյութի արժե՞ մարդուն հասցնել այն վիճակի, որ նա ասի «Ինչ-որ մե՞ղք եմ գործել, որ եկել եմ Հայաստան»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |