«Գառնի Սուրիկի լավաշ»-ի սեփականատերը հերքում է իր որդիների առնչությունը օրերս վնասազերծված հանցախմբին30 սեպտեմբերի 2011 - 10:33 AMT PanARMENIAN.Net - «Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը, ում որդին՝ Արտյուշ Հակոբյանը, ձերբակալվել է օրերս վնասազերծված բանդայի գործով, հերքում է վերջինիս առնչությունը գործին: Հայկական մամուլում տեղ են գտել նրա խոստովանությունները, թե իր որդիներից ոչ մեկ կապ չունի հանցախմբի հետ, չնայած Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունները այլ բան են ասում: «Իմ որդիները ընդհանրապես մեղավոր չեն, այդ բանդայում չկան»,- նշում է նա: Ձերբակալել են նաև Հակոբյանի կրտսեր որդուն, ում, գործարարի խոսքերով, ծեծել են, և նա ուղեղի ցնցում է ստացել: Ձերբակալվածների շարքում է նաև Արտուշ Հակոբյանի կինը՝ Մարինա Գորգաձեն, ում, ըստ տեղեկությունների, հետախուզում է Վրաստանի Ոստիկանությունը: Ըստ Սուրիկ Հակոբյանի, այս բոլոր մեղադրանքները վրեժի հետ են կապված: «Այսօր Հայաստանը բռնապետական երկիր է: Հիմա իմ բիզնեսին են սկսել վնաս տալ, խանգարում են: Խանութներին ասում են, որ Սուրիկի հացից չընդունեք: Իմ բիզնեսի դեմ են աշխատում»,- նշել է նա «Հայկական ժամանակ»-ին: Նա նաև նշել է, որ ոստիկանապես Ալիկ Սարգսյանը իր բարեկամն է՝ հորեղբոր տղայի մորաքրոջ որդին է, սակայն նա չի կարողանում նրան մոտենալ: «Ես ինքս գնալու եմ Ալիկ Սարգսյանի մոտ ընդունելության, եթե ընդունի, ես ինքս իրան առերես կասեմ ամեն ինչ»,- շեշտել է նա: Սեպտեմբերի 23-ին Մյասինկյան պողոտայում ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ միջոցառում, որի արդյունքում վնասազերծվել էր ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող ավազակախումբ։ Սա ամենայն հավանականությամբ այն նույն բանդան է, որի մասին Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օգոստոսի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել էր. «Մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի առաջնային նպատակ»։ Ավազակախմբի անդամները զինված մտնում էին տները, կապկպում տան անդամներին և թալանում։ Չնայած Ոստիկանության պաշտոնական հայտարարությանը՝ առավոտվանից լուրեր են շրջանառվում ԶԼՄ-ներում, որ վնասազերծված խմբում կան պաշտոնատար անձանց որդիներ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մարգարայի անցակետը կապիտալ նորոգվել է․ ՊԵԿ նախագահն ու ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը ԱԳ փոխնախարար․ Բաքվի հետ տարաձայնություններ դեռ կան, բայց Երևանը հուսով է՝ կհաջողվի հասնել միասնական տեքստի Կոստանյանն ասել է, որ պաշտոնական Երևանը պատրաստակամ է հարաբերությունները կարգավորել Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները` միջոցներն ուղղելով Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Արցախում |