Շտեֆան Ֆյուլե. ԵՄ-ն հույս ունի պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման մասին30 սեպտեմբերի 2011 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությանը հաջողվել է տարաբնույթ համագործակցություն հաստատել «Արևելյան գործընկերության» կողմերի հետ վերջին երկու տարիների ընթացքում` սկսած 2009-ին Պրահայում Գործընկերության անդամ-երկրների գագաթնաժողովից: Այդ մասին հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` ելույթ ունենալով «Արևելյան գործընկերության» Վարշավայի գագաթնաժողովի շրջանակներում: Ֆյուլեի խոսքով, ԵՄ-ն հնարավոր քայլեր է ձեռնարկում արևելյան գործընկերների հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Այսպես, ԵՄ-ն «խթանում և աջակցում է փոքր ձեռնարկատերերի գործունեությանը, որոնք ուղղված են նրանց համար առավելագույն շահույթ ստանալուն»: Ֆյուլեի խոսքով, կարևոր հարցերի շարքում է Գործընկերության երկրներում ազատ առևտրի գոտիների ստեղծումը: Միաժամանակ, Ֆյուլեն չի հիշատակել Հարավային Կովկասի երկրները` այդ շարքում նշելով Ուկրաինան: Նրա խոսքով, երկրորդ կարևոր հարցը մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացումն է. «Մենք արդեն հասել ենք որոշակի պայմանավորվածությունների Վրաստանի հետ, և հուսով ենք հաջողության հասնել Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցություններում»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |