Ավստրիական «Հագեն» քառյակը այսօր ելույթ է ունենալու Երևանում30 սեպտեմբերի 2011 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 30-ին, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում, Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է «Հագեն» ավստրիական լարային քառյակի բացառիկ համերգը, հայտնում է փառատոնի մեդիա գործընկերը: Հագեն քառյակը, որի կազմում հիմա հանդես են գալիս Լուկաս Հագենը (ջութակ), Ռայներ Շմիդտը (ջութակ), Վերոնիկա Հագենը (ալտ), Քլեմենս Հագենը (թավջութակ), համարվում է աշխարհի մի քանի առաջատար քառյակներից մեկը։ Այս տարի իր 30-ամյակը նշող քառյակը դեռևս 20 տարի առաջ կնքել է բացառիկ պայմանագիր Դոյչե գրամոֆոնի հետ և թողարկել է շուրջ 50 ձայնասկավառակ: Քառյակը համագործակցել է դարի խոշորագույն երաժիշտների հետ, ինչպիսիք են Նիկոլա Հարնոնոքուրը, Գեորգի Քուրթագը, Մաուրիցիո Պոլինին, Միցուկո Ուչիդան, Քրիստիան Ցիմերմանը, Հայնրիխ Շիֆը և Յորգ Վիդմանը: Հագեն քառյակի երաժիշտները հեղինակություն են վայելում նաև որպես դասավանդողներ, աշխատելով Զալցբուգի Մուցարտեումում և Բազելի կոնսերվատորիայում, նրանքվարպետության դասընթացներ են անցկացնում աշխարհով մեկ: Շատ նորահայտ անսամբլներ Հագեն քառյակին տեսնում են որպես մոդել` հիանալով նրա համագործակցությանոգով, ձայնի հնչեղության որակով, ոճական հաճախականությամբ և դասական երաժշտության իրենց ունեցած անսխալական միասնության մոտեցմամբ: Հիմնադրման հենց առաջին տարում քառյակը մասնակցել է բազմաթիվ մրցույթների և փառատոների: 1984թ-ից երաժիշտները ավանդաբար ելույթ են ունենում Զալցբուրգի փառատոնին: 1985թ-ից սկսած թողարկում են ձայնագրություններ: Նրանց համերգային ծրագրում ընդգրկված են ամենաբազմազան ստեղծագործություններ` Բախից մինչև Շնիտկե: 2002 թ-ին քառյակը ելույթ է ունեցել Վեննայի ամանորյա համերգին և կազմակերպել հատուկ հյուրախաղերի ծրագիր` ի պատիվ Մոցարտի ծննդյան 250-ամյակին (Ավստիրա, Իտալիա, Հոլանդիա, Շվեյցարիա, Գերմանիա, Հունգարիա, Ճապոնիա և Չինաստան): 2008 թ-ին «Հագենը» արժանացել է Ֆրանկո Աբյատիի միցանակին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում |