Հայաստանն ակտիվացնում է պայքարը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ![]() 30 սեպտեմբերի 2011 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ակտիվացնում է պայքարը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Ինչպես հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը թմրամոլության ու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, թմրամոլության դեմ պայքարը ՀՀ ԱԱԽ գերակա ուղղություններից է: Ըստ նրա, այդ նպատակին է ուղղված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը: Անդրադառնալով կատարված աշխատանքին՝ Բաղդասարյանը ներկայացրել է պաշտոնական վիճակագրության տվյալները, հայտնելով, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 2010թ. նույն շրջանի համեմատ այդ ոլորտում գրանցվել է իրավախախտումների 7,4 տոկոս աճ, իսկ բացահայտված խախտումների քանակն աճել է գրեթե 10 տոկոսով: Բացի այդ, Արթուր Բաղդասարյանը հայտնել է, որ ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և «Արևելայն գործընկերության» ծրագրի անդամ երկրներին ակտիվացնել համագործակցությունն այդ ոլորտում: «ԵՄ-ն կոչ է արել Հայաստան գործուղել հատուկ փորձագետի, որը կհամագործակցի իրավապահ մարմինների հետ այդ հարցի վերաբերյալ հավասարակշռված փաստաթղթի ստեղծման համար»,-ասել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանը բավականին արդյունավետ է համագործակցում այդ ոլորտում նաև ՀԱՊԿ շրջանակներում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |