«ԱրմենՏել»-ը համակարգչային կենտրոն է նվիրել Հայկական տուրիզմի ինստիտուտին30 սեպտեմբերի 2011 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ ընկերությունը Հայկական տուրիզմի ինստիտուտի ուսումնական համակարգչային նոր կենտրոնին սարքավորումներ և կահույք է նվիրել: Այժմ կենտրոնը հագեցած է ժամանակակից համակարգչային տեխնիկայով և ինտերնետով: «Այս արարողությունը նվիրվում է զբոսաշրջության միջազգային օրվան, որը նշվել է այս շաբաթ: Մեր սոցիալական ծրագրերի կարգախոսն է` «Beeline հանուն պայծառ ապագայի» - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Ուրախ ենք, որ մեր մասնագիտացված բուհը այդպիսի նվեր է ստանում հենց մեր մասնագիտական տոնի առթիվ: «ԱրմենՏել» -ի այս քայլը տուրիզմի ոլորտի նոր մասնագետներ պատրաստելու գործում մեծ ներդրում է», - նշեց Հայկական տուրիզմի ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Մինասյանը: Հայկական տուրիզմի ինստիտուտը` Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ է և հավատարմագրված է ՌԴ կրթության և գիտության նախարարության կողմից: Հայաստանում Բուհը գործում է 2002 թվականից և հանդիսանում է Եվրոպական առաջատար դպրոցների Ասսոցիացիայի անդամ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |