Ռաֆիկ Պետրոսյան. «Բարգավաճ Հայաստանը» ՀՀԿ համար ոչ թե մրցակից է, այլ գործընկեր30 սեպտեմբերի 2011 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստանին» ՀՀԿ մրցակից չի համարում: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում` մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարությունն այն մասին, որ գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց գլխավոր մրցակիցը ՀՀԿ-ն է լինելու: «Մենք «Բարգավաճ Հայաստանի» հետ մրցակիցներ չենք, մենք գործընկերներ ենք: Գտնում եմ, որ Բոստանջյանը սխալ տերմին է գործածել, քանի որ հասկանում է, որ երկու կուսակցություններն էլ նույն մեխին են հարվածում»,- հայտնել է Պետրոսյանը: Նա հիշեցրել է նաև կոալիցիոն հուշագրի մասին: Պետրոսյանն ընդգծել է նաև, որ այժմ Հայաստանում ոչ մի կուսակցություն չի կարող համեմատվել ՀՀԿ հետ «ինչպես իր հնարավորություններով, իշխանության մեջ գրաված դիրքով, այնպես էլ կուսակցության առջև ծառացած խնդիրների լուծման մեջ ներգրավված մարդկային ռեսուրսների քանակով»:
Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները |