Տիգրան Համասյանը դարձել է ֆրանսիական հեղինակավոր «Victoires de la musique» մրցանակի դափնեկիր 30 սեպտեմբերի 2011 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը դարձել է ամենահեղինակավոր ջազ փառատոներից մեկի՝ «Victoires de la musique» (Երաժշտության հաղթանակը) մրցանակի դափնեկիրը: Փառատոնը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին Նիսի Ռադիոյի տանը: Ինչպես հայտնում է All music-ը, Համասյանը հաղթել է «Ֆրանսիական արտադրության միջազգային ալբոմ» անվանակարգում «A Fable» ալբոմի համար: Փառատոնի ժյուրիի կաղմում ընդգրկված է 200 հոգի, այդ թվում փառատոների կազմակերպիչներ, պրոդյուսերներ, լրագրողներ, երաժշտության ուսուցիչներ ու երաժիշտներ: Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, ընդունվել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոց: Ավելի ուշ Համասյանը տեղափոխվել է Նյու Յորք: 1998թ. Երևանի առաջին ջազ-փառատոնում 11-ամյա Տիգրան Համասյանը հայտնություն դարձավ ջազի երկրպագուների համար: 2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի ժամանակ Տիգրանի կատարումը լսեց ֆրանսիացի ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանը: Նա այնքան տպավորված էր տաղանդավոր պատանու նվագից, որ հաջորդ տարի նրան հրավիրեց Ֆրանսիա` միանգամից մեծահասակների մի քանի փառատոների մասնակցելու համար: Միայն 2003թ. նա տարբեր մրցանակների արժանացավ հինգ տարբեր միջազգային մրցույթներում, մասնավորապոես, 3-րդ տեղը՝ Փարիզում ջազ դաշնակահարների միջազգային փառատոնում, 2-րդ տեղը՝ Մոսկվայի ջազ դաշնակահարների առաջին մրցույթում, 1-ը՝ Մոնակոյի ջազ դաշնակահարների միջազգային մրցույթում: 2004թ. թողարկվել է Տիգրան Համասյանի առաջին ալբոմը, որը ձայնագրվել է WORLD PASSION քառյակի հետ: Տիգրան Համասյանն ունի թողարկված չորս ալբոմ`“World Passion” – 2006, “New Era”- 2007, “Red hail” – 2009, «A Fable»: Այժմ նա հադես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ, նոր ստեղծագործություններ է ստեղծում, հրավերներ է ստանում աշխարհի լավագույն ջազ փառատոներից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |