Հայաստանը կմասնակցի Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ Ֆորումին30 սեպտեմբերի 2011 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (MIC) ղեկավար Եվա Հյուսյանը կներկայացնի Հայաստանը Հարավային և Արևելյան Եվրոպայի Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ֆորում (SEE ICT Forum) կառույցի Ինովացիոն և գերազանցության կենտրոնների գործունեությանը նվիրված հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։ Հայկական հաջող փորձի ուսումնասիրությունը կարևոր է հանդիպման մասնակից այլ երկրների համար, որոնք նույնպես մտադիր են ինովացիոն գործունեությունը խթանող կենտրոններ բացել, նշում է ԻՏՁՄ-ն։ Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը բավարար ներուժ ունի իր գործունեության շրջանակը տարածաշրջանում ընդլայնելու համար, ինչը կնպաստի Հայաստանի` իբրև ինովացիայի խթանման տարածաշրջանային կենտրոնի կերպարի ամրապնդմանը: SEE ICT Forum-ը միավորում է Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի միությունները, դոնոր կազմակերպությունները և հետազոտական կառույցները: 2009 թվականից` ֆորումին միանալուց ի վեր, Հայաստանը կառույցում ներկայացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը: ԻՏՁՄ նաև համակարգել է Jobfinder, Essential Solutions, CHS Vericel Service հայկական ընկերությունների մասնակցությունը կառույցի միջոցառումներին: 2010 թվականին կառույցի մեջ ներգրավված մի շարք երկրների ներկայացուցիչներ այցելեցին ԻՏՁՄ կողմից կազմակերպվող Digitec Business Ֆորումին: Նախատեսվում է, որ SEE ICT Forum կառույցի հաջորդ հանդիպումներից մեկը կկազմակերպվի Հայաստանում, գալիք Digitec Business Ֆորում միջոցառման շրջանակներում`2012 թվականի մայիս-հունիս ամիսներին: Microsoft «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» բացվել է այս տարի մայիսին ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության համագործակցության շնորհիվ։ Մինչ օրս կրթել է մոտ 600 ուսանողի։ Կենտրոնի նպատակն է խթանել Հայաստանում նորարարության զարգացումն ու նպաստել ինովացիոն ՏՀՏ լուծումների մշակմանը։ Կենտրոնի կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացները վճարովի են, սակայն նախնական մակարդակներում գործում են նաև անվճար դասընթացներ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |