Հայաստանը զբոսաշրջության զարգացման շատ մեծ հնարավորություններ ունի30 սեպտեմբերի 2011 - 19:16 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը զբոսաշրջության զարգացման շատ մեծ հնարավորություններ ունի»,- հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ: Նրա խոսքով, Հայաստանն այն դեռևս լիովին չի օգտագործում: Շնորհավորելով ներկաներին Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ` Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս օրն առիթ է` իմաստավորելու և քննարկելու տուրիզմի բնագավառում Հայաստանի անցած 20 տարիներն ու հետագա ծրագրերը: Տիգրան Սարգսյանը կարևորել է, որպեսզի զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված բոլոր կառույցները կառավարության հետ միասին լինեն մասնակիցը` տուրիզմի զարգացման ծրագրերի իրականացման գործում: «Եվ այս տեսակետից ուզում եմ նշել, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ վերջին շրջանում արձանագրվել են հաջողություններ,- ընդգծել է նա: - Այս տեսակետից կարևոր են Ազգային մրցունակության հիմնադրամի կողմից Տաթևի վանական համալիրում իրականացված ներդրումային ծրագրերը և Հայաստանում առցանց պատվիրման առաջին համակարգի` armhotels.am-ի ներմուծումը: Զբոսաշրջության միջազգային օրը Հայաստանում նշվում է արդեն երրորդ տարին, իսկ Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները մեդալներ, շնորհակալագրեր և ոլորտի զարգացման մեջ ներդրած ավանդի համար պարգևներ են ստացել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի անունից: Զբոսաշրջության ոլորտում ներդրած ավանդի համար հատուկ ոչ մրցութային մրցանակ է ստացել նաև կառավարության ղեկավարը «Arm Tourism» ամսագրից: Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հյուրանոցների միությունը, «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ, Հայկական գիդերի գիլդիան, ինչպես նաև Հայաստանի Բարմենների միությունն ու «Մեդիա Օնիքս» ընկերությունը:
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |