Արամ Սարգսյան. Արտահերթ ընտրությունները հավասար մեկնարկային հնարավորություններ կստեղծեն բոլորի համար 30 սեպտեմբերի 2011 - 19:41 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի խոսքով` Հայաստանի իշխանությունների հետ քաղաքական երկխոսությունը ձախողվեց, քանի որ իշխանություններն ուզում էին, որպեսզի ՀԱԿ-ն աներ այն, ինչ իրենք էին ուզում: Իշխանությունները խուսափում են արտահերթ ընտրություններից, քանի որ արդեն որոշել են, թե ինչպես հերթական ընտրությունների միջոցով պահպանեն իշխանությունը, ասել է Արամ Սարգսյանը` ելույթ ունենալով սեպտեմբերի 30-ի հանրահավաքի ժամանակ: «Իսկ արտահերթ ընտրությունները հավասար մեկնարկային հնարավորություններ կստեղծեն բոլորի համար»,- հավելել է Սարգսյանը: Իր ելույթում նա անդրադարձել է նաև 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին` դրանք համեմատելով Կայենի կողմից Աբելի սպանության բիբլիական լեգենդի հետ: Նա հայտնել է, որ մարտի մեկին գործող իշխանություները, ինչպես Կայենը, սպանեցին իրենց եղբայրներին: Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն իր հերթին հայտնել է, որ Հայաստանում փոփոխություններն անդառնալի են, քանի որ հայ ժողովուրդն ուզում է ազատ և ժողովրդավարական երկրում ապրել:
Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |