Կանադայում մեծ տոնակատարություններ են տեղի ունեցել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ30 սեպտեմբերի 2011 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Bonjour l’Armenie ծրագրի շրջանակում Մոնրեալի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված անդրանիկ տոնական միջոցառում-ընդունելություն: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի և Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրամբլեի շնորհավորական ուղերձներից հետո ներկաներին ողջունել է Մոնրեալի Գառնի պարախումբը: Միջոցառմանը ներկա էին քաղաքային խորհրդի անդամներ, Մոնրեալում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Հայ Առաքելական Եկեղեցու Կանադայի թեմի Առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Քալստանյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Bonjour l’Armenie ծրագրի շրջանակներում Կանադայում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախությանը, այդ թվում Գալա-համերգ հայ և կանադացի հայտնի երգիչների մասնակցությամբ, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Մոնրեալում: Իսկ սեպտեմբերի 25-ին Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Տորոնտո քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնական հանդիսություն: Միջոցառումն աննախադեպ էր կանադահայ 28 կազմակերպությունների միասնական մասնակցության տեսանկյունից` հանձինս Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի, Հայ կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների, ավանդական երեք կուսակցությունների և բոլոր մշակութային ու ազգակցական միությունների: Միջոցառմանը շնորհավորական ուղերձով դիմեց ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ինչին հաջորդեց տոնական համերգ և ընդունելություն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |