Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մասնակցել է Գերմանիայի զբոսաշրջային գործակալների միության համաժողովին30 սեպտեմբերի 2011 - 22:07 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի զբոսաշրջային գործակալների միության (DRV) համաժողովը, որում, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, Հայաստանը ներկայացրել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը: ՀԱՄՀ գործադիր տնօրենը զբոսաշրջության միջազգային գործակալներին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը, պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը, ինչպես նաև զբոսաշրջային արդյունքները: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ Գերմանիայի զբոսաշրջային գործակալների միությունը փորձելու է Հայաստանը թիրախային ձևով ներկայացնել գերմանական զբոսաշրջային շուկաներում և նպաստել միջազգային զբոսաշրջավայրի իրազեկության և ճանաչելիության բարձրացմանը: Համաձայնություն է ձեռք բերվել նաև, որ 2012 թվականին Հայաստան գերմանացի հայտնի զբոսաշրջային գործակալների և լրագրողների ճանաչողական այց կկազմակերպվի, իսկ «ITB 2012» միջազգային խոշորագույն ցուցահանդեսին կմասնակցի նաև հայկական կողմը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |