Սերգեյ Մինասյան. Վաղ թե ուշ ԵՄ-ն ստիպված է լինելու գործ ունենալ անմիջապես Արցախի հետ 1 հոկտեմբերի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը հերթական անգամ հաստատեց միջազգային հանրության հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթղակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը; Մինասյանը նշել է, որ, չնայած գագաթաժողովի կոմյունիկեում ուղղակիորեն չի նշվում ղարաբաղյան հակամարտությունը, սակայն այդ հարցը չի կարող չշոշափվել: «Արևելյան գործընկերությունը» գործ ունի Հարավային Կովկասի երկրների հետ, և վաղ թե ուշ ԵՄ-ն ստիպված է լինելու գործ ունենալ անմիջապես Արցախի հետ»,-ասել է նա: Նաև, ըստ Մինասյանի, ուշագրավ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը ռազմական գործողություններ թույլ չտալու ու բանակցությունները Մադրիդյան սկզբունքների շուրջ շարունակելու ուղղությամբ: «Կարելի է նեթադրել, որ այդպիսով միջազգային հանրությունը հաստատեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի իրավաբանորեն պարտավորեցնող հանրաքվեի միջոցով, որն այդ փաթեթի հիմնական սկզբունքներից մեկն է»,-ասել է Մինասյանը: Բացի այդ, փորձագետը նշել է, որ միջազգային հանրությունն առավել մեծ ուշադրություն կդարձնի միջազգային կառույցների տարբեր գնահատականներին կողմերի դիրքորոշումների վերաբերյալ և այդ առումով Հայաստանի դիրքերը շահեկան են: «Միջազգային ատյանները, արդեն Մեծ ութնյակի գագաթաժողովից սկսած, նշում են Հայաստանի կողմից առկա դինամիկան բանակցային գործընթացում»,-ասել է նա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում Մինչև օգոստոսի 31-ը Ucom–ին միացող Նոր Հաճնի բնակիչների համար նախատեսված են ակցիաներ Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» |