Այսօր տարեցների միջազգային օրն է 1 հոկտեմբերի 2011 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին աշխարհը նշում է տարեցների միջազգային օրը: Այդ առթիվ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել բոլոր տարեցներին՝ նշելով, որ հայերն ավանդաբար առանձնակի ջերմ վերաբերմունք են դրսևորել ծնողի, տարեցի նկատմամբ` իբրև ընտանիքի սյուն, իբրև սկիզբ, իբրև հայոց ազնվական տան պահապան: «Արդեն տարիներ շարունակ մենք ևս հիշատակում ենք տոնը` մեծարելով մեր մայրերին ու հայրերին, տատիկներին ու պապիկներին: Բոլոր օրերը տոն են, երբ մեր կողքին են մեր մեծերը: Տարեցները մեր կառավարության, մասնավորապես` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում են: Հասկանալի է` նրանց սոցիալական պաշտպանվածության մակարդակն անմիջականորեն կախված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակից և դեռևս լիարժեք լուծված չեն տարեց մարդկանց բոլոր հիմնախնդիրները: Այս առումով մենք դեռ շատ անելիք ունենք: Մենք դեռ և միշտ պարտք ենք Ձեզ»,- գրել է նախարարը՝ նախարարության անձնակազմի և անձամբ իր անունից շնորհավորել Հայաստանի Հանրապետության բոլոր տարեցներին` մաղթելով առողջություն և բարեկեցիկ կյանք: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |