Բրիտանական խորհուրդը աջակցելու է «Հայֆեստ 2011»-ին 1 հոկտեմբերի 2011 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը «Հայֆեստ 2011» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հանդես է գալու Արվեստի թվայնացմանն առնչվող առցանց քննարկումներով: Ոլորտի փորձագետներն առցանց քննարկումների միջոցով դիտարկում են Միացյալ Թագավորությունում կատարողական արվեստի զարգացման համար թվային միջոցների ընձեռած հնարավորությունները: Հայ մասնագետները ևս կարող են միանալ քննարկումներին և հետևել թեմայի զարգացումներին: «Հայֆեստ 2011» միջազգային թատերական փառատոնի հատուկ հյուրն է լինելու Բրիտանական խորհրդի Արևելյան Եվրոպայի արվեստի ծրագրերի ղեկավար Գրեգորի Նեշը: Նա հայ ուսանողների համար «Արվեստի մենեջմենթ» թեմայով հանդես կգա դասախոսություններով, կծանթոնա հայ թատերական արվեստի նորարարություններին և հայ մասնագետների հետ կքննարկի համագործակցության ուղիներ: Բացի վերը նշված դասախոսություններից գրասենյակի աջակցությամբ փառատոնին մասնակցելու են Բրիտանացի պարուսույց Բիլլի Քաուիի` նոր, եռաչափ գրաֆիկայով համակցված «Tango de Soledad» 10 րոպեանոց պարային բեմադրությունը: «Tango de Soledad»-ը (Միայնության տանգոն) հինգ րոպեանոց մենապար է, որը բեմադրել է Բիլլի Քաուին և ներկայացնում է Էմի Հոլինգսոուրթը: Փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնելու է նաև բրիտանական Proto-type թատրոնի «Third Person: Bonnie & Clyde» (Երրորդ անձ` Բոնի և Քլայդ) մոլտիմեդիա բեմադրությունը: Այն պատմում է 20-րդ դարի սկզբին իրենց քրեական կյանքով և սիրո մեծ պատմությամբ հանրահայտ դարձած Բոնի Փարքերի և Քլայդ Բարոուի կյանքի մասին: Սիրո և մահվան սահմանները ջնջած այս պատմությունը հարուստ է սյուժետային գծերով և ժամանակակից մուլտիմեդիա հնարավորություններով և հնարքներով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |