Նիկոլ Փաշինյան. Գիշերը ոստիկանության հետ բախումներ կամ միջադեպեր չեն եղել 1 հոկտեմբերի 2011 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ըստ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդներից մեկի, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի, գիշերը ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության հետ բախումներ կամ միջադեպեր չեն եղել, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը: Ըստ նրա, ոստիկանությունը միայն զգուշացրել է, որ հանրահավաքն ապօրինի է: Փաշինյանը հայտնել է նաև, որ Ազատության հրապարակում ողջ գիշերվա ընթացքում եղել է ոստիկանության միայն մեկ մեքենա, ինչն, ըստ Փաշինյանի, իրենք գնահատել են որպես հանրային միջոցառման մասնակիցների անվտանգության ապահովման միջոց: Նա հավելել է, որ ՀԱԿ հաջողությունը կախված կլինի հրապարակում հավաքվող մարդկանց քանակից: Այդ առնչությամն Փաշինյանը հայտնել է նաև, որ տեղեկություններ է ստացել այն մասին, որ ոստիկանությունը խոչընդոտում է ՀԱԿ մասնակիցների մուտքը Երևան: Սակայն, նա հավելել է, որ դա դեռևս նախնական տեղեկատվություն է և կոնգրեսը ստուգում է այն: Ինչպես ասել է Փաշինյանը, իրենց հաշվարկներով, գիշերը հրապարակում է անցկացրել մոտ 1,500 մարդ: Սակայն, ըստ ականատեսների, հրապարակում եղել է 200-300 մարդ, ոչ ավելի: Փաշինյանն ընդգծել է նաև, որ ՀԱԿ-ի նպատակն է հասնել իր քաղաքական պահանջների կատարմանը, որոնցից առաջինն է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Վերջում Փաշինյանը հավելել է, որ այսօրվա հանրահավաքը, ինչպես և նախատեսվում էր, կսկսվի ժամը 3-ին: Այժմ Ազատության հրապարակում մոտ 20 վրան է խփված, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |