ԱՄՆ-ն «Կոբրա» տիպի ռազմական ուղղաթիռներ կտրամադրի Թուրքիային 1 հոկտեմբերի 2011 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են թուրքական ՌՕՈւ-ին «Կոբրա» տիպի երեք ռազմական ուղղաթիռ տրամադրել, հայտնում է TGRT ալիքը: Այդ ուղղաթիռները կփոխարինեն քուրդ գրոհայինների հետ պայքարում կորցրած ուղղաթիռները, գրում է թուրքական Hurriyet-ը: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ու Իրանը համատեղ ռազմական գործողություն են սկսել քուրդ գրոհայինների դեմ, հայտնում է Associated Press-ը: Ըստ նրա, Անկարան ու Թեհրանը համատեղ են աշխատում այդ խնդրի ուղղությամբ: Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Կանդիլ լեռնա վրա գործողության արդյունքում Թուրքիան ոչնչացրել է քուրդ գրոհայինների 152 օբյեկտ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |