«Կապույտ մարդիկ» ներկայացումը կբացի «Հայֆեստ2011»-ը 1 հոկտեմբերի 2011 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հունգարական Փի Ար Էվալուշն թատրոնի «Կապույտ մարդիկ» ներկայացումը կբացի «Հայֆեստ2011» 9-րդ միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի բացումը կայանալու է այսօր երեկոյան` Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Թատրոնի խորեոգրաֆ Սոֆիա Նեմեշը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց թատրոնը խառնում է պարային տարբեր ուղղություններ և ոճեր և փորձում համադրություններ անել: «Կապույտ մարդիկ» ներկայացումը տղամարդկային հոգու մասին է: «Մեր պատկերացմամբ տղամարդը պետք է ուժեղ լինի, բայց ես փորձում եմ տեսնել նրան իր գեղեցկությամբ և թուլությամբ: Ներկայացման մեջ կան տարբեր իրավիճակներ, էմոցիաներ», ասաց Նեմեշը: «Հայֆեստ2011» 9-րդ միջազգային թատերական փառատոնը անցկացվելու է հոկտեմբերի 1-8-ը: Այս տարի փառատոնին հանդես կգան 18 երկրներից 30 թատերախումբ 60 ներկայացումով: Փառատոնի ուշագրավ հյուրերից են լինելու Մեծ Բրիտանիայից` Էդինբուրգի «Պրոտոթայփ» թատրոնը: Առաջին անգամ կայանալու է «Մենության տանգո» 3D ներկայացումը Բրիտանիայից, որի բեմադրիչն է Բիլլի Քոուն: Սպասվում է Պերմի մշակույթի նախարար Նիկոլայ Նովիչկովի, փոխվարչապետ Բորիս Միլգրամի ներկայությունը, քանի որ այս տարի «Միհր» թատրոնը Հայաստանը ներկայացրել է «Սպիտակ գիշերները Պերմում» արվեստների փառատոնին: Սպասվում է նաև փառատոնի նախագահ Վերոնիկա Վայսմանի այցը փառատոն: Նրանք կհանդիպեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Փառատոնին ընդգրկվելու են հիմնական և ֆրինջ ծրագրերը: Սպասվում են տիկնիկային, երաժշտական, պարային և այլ բեմադրություններ: Մասնակցելու են Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից և այլ երկրներից: Սպասվում են վարպետության դասեր բրիտանցի պրոֆեսոր Նոյել Վիթսից, Բալթիկ սիրքլ միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Յուկա Հյութից: Փակումը կայանալու է Բրիտանիայի և Վրաստանի համատեղ «Կապիտան Կորելիի ընտրությունը» ներկայացումով: Այս տարի հայտ էին ներկայացրել 100-ից ավելի ներկայացումներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |