Լևոն Շիրինյան. Ադրբեջանը թուրք-իսրայելյան հակամարտության դեպքում կսատարի հարզատ Թուրքիային 1 հոկտեմբերի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Թուրք-իսրայելյան հակամարտության պատճառը Թուրքիայի ցանկությունն է տարածել իր ազդեցությունը Օսմանյան կայսրության մեջ մտնող երկրների վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը: Նա նշել է, որ թուրքական պետությունը սովորական պետություն չէ՝ այն ռազմատենչ է ու ագրեսիվ և որ «գիշատիչի հոգեբանությունը թուրք ազգի մոտ պահպանվում է…Իսկ թուրքական վերնախավը Օսմանյան կայսրության ոգով է առաջնորդվում»: Ըստ նրա, այժմ Թուրքիան հզորացել է, «զգում է մկաններում կուտակված ուժը» և փորձում է օգտվել արաբական աշխարհի թուլությունից և իր ազդեցությունը տարածել նրա վրա: Շիրինյանը նշել է նաև, որ Ադրբեջանը ծնվեց Թուրքիայի ու Խորհրդային Ռուսաստանի միջև գործարքի արդյունքում, և զուտ թուրքական պետություն է և Թուրքիայի ու Հյուսիսային Կիպրոսի հետ կազմում է յուրօրնակ թուրքական կոնֆեդերացիա, որտեղ առաջատարը Թուրքիան է: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն այլ ելք չունի, քան այդ կոնֆեդերացիայում Թուրքիային սատարելը, կամ կրկին Ռուսաստանի ազդեցության տակ ընկնելը, որին դեմ է ԱՄՆ-ն: Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները վատթարացան, երբ 2010թ. մայիսին թուրքական «Ազատության տորմիղը», որը Գազա էր ուղորդվում, հարձակման ենթարկվեց Իսրայելի հատուկ նշանակության ուժերի կողմից, 9 թուրք զոհվեց: Անկարան ներողություն է պահանջում Անկարայից, սակայն Երուսաղեմը հրաժարավել է: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |