Ստեփանակերտում ընթանում է ԼՂՀ բոչիայի առաջին բաց առաջնությունը 1 հոկտեմբերի 2011 - 15:03 AMT PanARMENIAN.Net - 2011թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Ստեփանակերտում երիտասարդ հաշմանդամների միջև կանցկացվի ԼՂՀ բոչիայի առաջին բաց առաջնությունը: Առաջնության կազմակերպիչներն են` ԼՂՀ կառավարությանն առընթեր Սպորտի պետական կոմիտեն, Ստեփանակետի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը և Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան: Առաջնությանը կմասնակցեն յոթ թիմեր Հայաստանից և ԼՂՀ-ից: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամլո ծառայությունում, առաջնությունը նպատակ ունի նպաստել բոչիա մարզաձևի մասսայականացմանը և հաշմանդամ մարդկանց շրջանում քարոզել ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու կարևորությունը: Մրցանակային տեղեր գրաված թիմերի մարզիկները կպարգևատրվեն ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի պատվոգրերով և դրամական պարգևներով: 2011թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Ստեփանակերտում երիտասարդ հաշմանդամների միջև կանցկացվի ԼՂՀ բոչիայի առաջին բաց առաջնությունը: Առաջնության կազմակերպիչներն են` ԼՂՀ կառավարությանն առընթեր Սպորտի պետական կոմիտեն, Ստեփանակետի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը և Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան: Առաջնությանը կմասնակցեն յոթ թիմեր Հայաստանից և ԼՂՀ-ից: Առաջնությունը նպատակ ունի նպաստել բոչիա մարզաձևի մասսայականացմանը և հաշմանդամ մարդկանց շրջանում քարոզել ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու կարևորությունը: Մրցանակային տեղեր գրաված թիմերի մարզիկները կպարգևատրվեն ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի պատվոգրերով և դրամական պարգևներով: Բոչիան սպորտաձև է մարդկանց համար, ովքեր ստիպված են տեղաշարժվել սայլակով, ինչը պայմանավորված է մանկական ուղեղային կաթված ախտորոշման ծանր ձևերով, կամ այլ նևրոլոգիական խնդիրներով: Խաղում են համապատասխան նշագծումով` 12,5մ×6մ չափեր ունեցող հարթ դաշտում: Խաղի էությունը կայանում է սեփական գնդակը նշանակետին հնարավորինս մոտ տեղակայելը, ինչն էլ հաղթանակ է բերում մարզիկին կամ թիմին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |