Հոկտեմբերի 1-ին Կարո Մուրադը կմենամարտի Գաբրիել Կամպիլոյի հետ

Հոկտեմբերի 1-ին Կարո Մուրադը կմենամարտի Գաբրիել Կամպիլոյի հետ

PanARMENIAN.Net - Գերմանական Նոյբրանդենբուրգում հոկտեմբերի 1-ին տեղի կունենա IBF Inter-Continental վարկածով չեմպիոն, հայազգի Կարո Մուրադի և իսպանացի Գաբրիել Կամպիլոյի մենամարտը:

Դա ռևանշ հանդիպում կլինի, բռնցքամարտիկներն առաջին անգամ հանդիպել են 2008թ., այն ժամանակ միավորներով հաղթանակ տոնեց հայ բռնցքամարտիկը:

Մենամարտը տեղի կունենա բռնցքամարտի երեկոյի շրջանակներում, որի գլխավոր մենամարտում առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սթիվ Քաննինգեմը (ԱՄՆ) կպաշտպանի IBF տիտղոսը իր ակումբակից՝ 26-ամյա կուբացի Յոհան Պաբլո Էրնանդեսի հետ մենամարտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---