Վարդապետի կարծիքով ԱԱԽ-ի հայտարարությունն ուշացած է 1 հոկտեմբերի 2011 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհուրդի քայքայիչ աղանդավորական շարժումների դեմ պայքարի ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի աշխատանքներին մասնակցում են նաև Հայ առաքելական եկեղեցու երկու եպիսկոպոս։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը։ Նա նշեց, որ ինքն ուրախ է այս նախաձեռնության, հայտարարության համար, սակայն հույս ունի՝ գործընթացը կլինի հետևողական։ «Հայտարարելը մեկ խնդիր է, գործն իրականացնելը՝ մեկ այլ։ Ժամանակը պիտի ցույց տա, թե այդ հայտարարությունը որքանով է եղել արդյունավետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանելով՝ ասաց վարդապետը։ Նա հավելեց, որ սա իրականում ուշացած հայտարարություն է, քանի որ իրենք վաղուց էին նման քայլի, նախաձեռնության անհրաժեշտության մասին խոսում։ Ասուլիսի մյուս մասնակից Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ իրեն մտահոգում է «քայքայիչ աղանդ» հասկացությունը. «Ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես են որոշելու՝ որն է քայքայիչ»։ Քահանան նշեց, որ այս առումով«քայքայիչ աղանդ» արտահայտությունը շատ նման է «ոչ պատշաճ հոգևորսությանը»։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |