Նիկոլ Փաշինյան. Արտահերթ ընտրությունները Հայաստանում արդեն սկսվել են

Նիկոլ Փաշինյան. Արտահերթ ընտրությունները Հայաստանում արդեն սկսվել են

PanARMENIAN.Net - ՀԱԿ ակտիվիստ, ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը բացեց հերթական հանրահավաքը: Իր ելույթում նա հայտնեց, որ գիշերը ոստիկանության հետ կապված միջադեպեր չեն եղել, հանրահավաքի մասնակիցներին միայն անձրևն է խանգարել:

Փաշինյանն ասել է նաև, որ ոստիկանությունը խոչընդոտում է ՀԱԿ կողմնակիցների ժամանմանը Երևան: Ընդ որում նա տարակուսանք է հայտնել, որ մարդկանց դա զարմացնում է, քանի որ նրանք պետք է պատրաստ լինեին դրան ու որպես արդարացում չբերեին այդ փաստը: Կարծո՞ւմ եք Սերժ Սարգսյանը ձեր համար տաքսի էր պատվիրելու, որ դուք գայիք հանրահավաքի»,-ասել է նա:

Փաշինյանը կոչ է արել մարդկանց ընտրություն կատարել սեփական բազմոցի ու Ազատության հրապարակի միջև: «Արտահերթ ընտրություններն արդեն սկսվել են»,-ասել է նա:

Ինչպես նշել է Փաշինյանը, առավոտյան ընդդիմադիրները Ռավելի «Բոլերոյի» հնչյունների ներքո մաքրել են հրապարակը: Նա հեգնել է, թե այս անգամ իշխանությունները ներարկիչներ չեն նետում, սակայն, ըստ Փաշինյանի, իշխանությունները պայքարի նոր մեթոդ են որդեգրել՝ փակել են բոլոր մոտակա վճարովի ու անվճար արտաքնոցները:

Երեկ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, որը վերածվել է շուրջօրյա նստացույցի, Լևոն Տեր-Պետրոսյանը հաղորդել է, որ նրանք մտադիր են հոկտեմբերի 1-ին շուրջօրյա նստացույցերի հետ միասին վերսկսել բանակցություններն իշխանությունների հետ, ինչպես նաև Մանուշակ Պետրոսյանին պատասխանատու նշանակել նախագահի աշխատակազմի հետ կապերի համար: «Մեկ շաբաթ անց մենք կորոշենք` դադարեցնել, թե շարունակել շուրջօրյա նստացույցերը»,- ասել է նա:

7  01.10.11 - ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---