Արամ Մանուկյանը` ընդդիմության կողմնակիցներին. «Դուք հանգստանալու իրավունք չունեք» 1 հոկտեմբերի 2011 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ընթացքում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը կոչ է արել ՀԱԿ կողմնակիցներին հույսը չդնել ուրիշների վրա և ակտիվ մասնակցել պայքարին` բաց չթողնելով կոնգրեսի ոչ մի միջոցառում: «Դուք հանգստի իրավունք չունեք»,- ասել է ՀՀՇ վարչության նախագահը: Որպես օրինակ նա հիշեցրել է հայկական լեգենդը, երբ Զվարթնոց տաճարի 32 սյուներից մեկը, որոնք պահում էին աշտարակը, որոշել է հանգստանալ և հույս է ունեցել, որ մնացած 35 սյուները կպահեն տաճարը: «Բայց եկել է պահ, երբ բոլոր սյուները միաժամանակ են մտածել այդ մասին և տաճարը փլվել է»,- ասել է Մանուկյանը: Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկել է շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան է ստացել: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ է վերցրել Ազատության հրապարակը և չի խանգարում ցուցարարների ելումուտին հրապարակ: Շուրջօրյա հանրահավաքներին զուգահեռ ընդդիմությունը կվերսկի երկխոսությունը իշխանությունների հետ: Ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, իրենց հաշվարկներով, գիշերը հրապարակում է անցկացրել մոտ 1,500 մարդ: Սակայն, ըստ ականատեսների, հրապարակում եղել է 200-300 մարդ, ոչ ավելի: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |