«WASHINGTON PROFILE»-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՎԱՍԱՐ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ՈՒՆԵՆ29 ապրիլի 2003 - 23:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ունի մոտավորապես 100 մարտական ինքնաթիռ, նույնքան էլ` Ադրբեջանը: Այս մասին ասվում է «Washington ProFile» տեղեկատվական գործակալության կողմից պատրաստված «Ռազմական ավիացիայի դար» նյութում: Հոդվածում, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, նշված է նաեւ նախկին խորհրդային երկրներում առկա մարտական ինքնաթիռների մոտավոր քանակը: Այսպես, գործակալության տվյալներով` Բելառուսն ունի 294 ինքնաթիռ, Վրաստանը` 16, Ղազախստանը` մոտ 120, Ղրղզստանը` 30, Ռուսաստանը` մոտ 3,5 հազար, Թուրքմենստանը` 100, Ուկրաինան` հազար, Ուզբեկստանը` 200, Լիտվան` 17, Լատվիան` 15, Էստոնիան` 2 ինքնաթիռ: Տաջիկստանը մարտական ինքնաթիռներ չունի: «Washington ProFile» գործակալությունը նշում է, որ ցուցակում հաշվի են առնված ռազմական ինքնաթիռների բոլոր տեսակները, այդ թվում նաեւ` ուսումնական: Հաշվարկված ինքնաթիռների մի մասը գտնվում է ոչ մարտունակ վիճակում: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |