Հոկտեմբերի 1-9-ը Հայաստանի ձյուդոյի հավաքականն Արմավիրում կանցկացնի ուսումնամարզական հավաք![]() 1 հոկտեմբերի 2011 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից 9-ը ձյուդոյի հավաքականի ավագ մարզիչ Ադրիան Կրոիտորուն ՌԴ Արմավիր քաղաքում անց է կացնելու ուսումնամարզական հավաք Հովհաննես Դավթյանի, Արմեն Նազարյանի և Հակոբ Առաքելյանի մասնակցությամբ: Հավաքից հետո Հ.Դավթյանը և Ա.Նազարյանը Կրոիտորուի ղեկավարությամբ հոկտեմբերի 16-18 Աբու Դաբիում կմասնակցեն վարկանիշային Գրան Պրի մրցաշարին, իսկ Հ. Առաքելյանը հոկտեմբերի 28-30-ը Ռուսաստանի Տյումեն քաղաքում կմասնակցի աշխարհի բացարձակ առաջնությանը, հաղորդում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |