Բակո Սահակյանը Հայաստանի վարչապետին հանձնեց Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշան![]() 1 հոկտեմբերի 2011 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել Է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը Տիգրան Սարգսյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, որով ՀՀ վարչապետը պարգևատրվել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ և տնտեսության, մշակույթի, կրթության ու գիտության, առողջապահության, քաղաքական բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |