Լևոն Տեր-Պետրոսյան. Մենք ավելի շատ հաշվի պետք է նստենք ԲՀԿ-ի հետ, այլ ոչ թե ՀՀԿ-ի![]() PanARMENIAN.Net - Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարել է, թե միայնակ է գնալու ընտրությունների և որ իր գլխավոր մրցակիցը տեսնում է ՀՀԿ-ին, ինչը լավ է, քանի որ մրցակցություն կլինի: Այս մասին իր ելույթում նշել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: «ԲՀԿ-ն շատ ավելի բնական կուսակցություն է, գտնվեց մի լիդեր, որն իր տնտեսական կարողություններով կարողացավ որոշակի բաների հասնել: Իր համակիրների բանակը ստեղծեց, որը հայաստանածին է»,- նշել է ՀԱԿ առաջնորդը: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ չի կարելի հաշվի չնստել այս ուժի հետ: «Ես համարում եմ, որ մենք ավելի շատ հաշվի պիտի նստենք ԲՀԿ-ի հետ, քան ՀՀԿ-ի»,- շեշտել է նա: Ավարտելով ելույթը՝ Տեր-Պետրոսյանը նշել է, որ շուրջօրյա նստացույցը Ազատության հրապարակում շարունակվում է, իսկ հաջորդ հանրահավաքը լինելու է վաղը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 18:30: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |