Ալեքսանդր Կռիլով. Չնայած «թուրք ազգի երկու պետությունների» մասին խոսքերին, Բաքուն լուրջ տարաձայնություններ ունի Անկարայի հետ

Ալեքսանդր Կռիլով. Չնայած «թուրք ազգի երկու պետությունների» մասին խոսքերին, Բաքուն լուրջ տարաձայնություններ ունի Անկարայի հետ

PanARMENIAN.Net - «Չնայած «թուրք ազգի երկու և նույիսկ երեք պետությունների» մասին հաճախակի կրկնվող հայտարարություններին, Բաքուն լուրջ տարաձայնություններ ունի Անկարայի հետ և ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»,-հայտարարել է ռուս փորձագետ, Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: Բացի այդ, նա նշել է, որ դեռևս չեն հաղթահարվել տարաձայնությունները Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի տարանցման ու Թուրքիայի համար այդ գազի գնի շուրջ: «Արդյունքում ադրբեջանական գազը թուրքական քվոտայով առաքվում է Վրաստան, որի համար օգտագործվում է նոր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազամուղի հատվածը, իսկ հետո առաքվում են ավելի սահմանափակ ծավալներ»,-ասել է նա:

Ռուս փորձագետը նշել է նաև, որ միաժամանակ Ադրբեջանն ընդլայնում է գազի առաքումը Ռուսաստան ու Իրան: «Հնարավոր է, որ երկկողմ հակասություններն էներգետիկ ոլորտում ինչ-որ կերպ հարթվեն Nabucco-ի օգնությամբ: Սակայն, դրա համար հարկավոր է, որ այդ նախագիծը իրականություն դառնա, որպեսզի գտնվեն ֆինանսավորման աղբյուրներ»,-ասել է Կռիլովը:

Ա. Կռիլովն անդրադարձել է նաև Բաքվի ու Անկարայի դիրքորոշումների տարբերությանը Իսրայելի հարցում՝ նշելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է նորմալ հարաբերություններ պահպանել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իսրայելի հետ: «Այս դեպքում Բաքուն ակնհայտորեն ձգտում է նոր փաստարկներ գտնել Թուրքիայի հետ վիճելի հարցերում, և օգտագործել թուրք-իսրայելյան հակամարտությունը Անկարայի հանդեպ ճնշում գործադրելու համար: Դա վկայում է այն մասին, որ Բաքուն ձգտում է հեռանալ «ավագ» և «կրտսեր» եղբայրների ձևաչափից ու բարձրացնել իր նշանակությունը համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության մեջ: Սակայն, հազիվ թե Բաքվի դիրքորոշումը մեծ ազդեցություն ունենա Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանի իրավիճակի վրա»,-ասել է ռուս փորձագետը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---