Լևոն Տեր-Պետրոսյանի ցուգցվանգը 3 հոկտեմբերի 2011 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ի հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց կոնգրեսի կողմից Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ և նստացույցեր սկսելու մասին, քայլեր, որոնք ՀԱԿ կողմնակիցների մեծամասնությունը պահանջում էր ձեռնարկել դեռ գարնանը: Ինչո՞վ բացատրել հենց հիմա ՀԱԿ և նրա առաջնորդի կողմից ձեռնարկված քայլը: Այն, որ ժողովրդական «ինքնաբուխ որոշումից» հետո Ազատության հրապարակում «թփերում թաքնված ռոյալի» սկզբունքով վրաններ հայտնվեցին, վկայում է այն մասին, որ այդ քայլը ՀԱԿ-ում նախապես էին ծրագրել: Թեև ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ վերջին տարվա ընթացքում ցանկացած հանրահավաքի ժամանակ այդ վրանները բերվում էին և պատրաստ պահվում: Արմատական գործողություններ սկսելու մասին որոշումը կարելի է բացատրել այն անելանելի իրավիճակով, որում հայտնվել է ՀԱԿ-ն իր առաջնորդի գլխավորությամբ: Գարնան վերջում երկխոսության գնալով իշխանությունների հետ` Լևոն Տեր-Պետրոսյանը, որը սիրում է քաղաքական պայքարը համեմատել շախմատի պարտիայի հետ, ընկավ Սերժ Սարգսյանի թակարդը, որը ճակատագրի հեգնանքով նաև Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Կորցնելով իշխանության վրա ճնշում գործադրելու միակ միջոցը` բազմահազար հանրահավաքները, ՀԱԿ-ը դրա արդյունքում կորցրեց նաև Արևմուտքի աջակցությունը, որին երկրում հանգիստ ներքաղաքական իրավիճակի պայմաններում լիովին բավարարում է գործող նախագահը: Բացի դրանից, տարածաշրջանում Արևմուտքի համար կարևոր խնդիրների` ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում մոտեցումները բավական նման են: Ստեղծված իրավիճակում իր ավանդն ունեցավ օգոստոսի կեսերին ՀԱԿ ակտիվիստների ձերբակալությունը, երբ իր կտրուկ հայտարարություններով և այդ միջադեպի պատճառով իշխանությունների հետ երկխոսությունը դադարեցնելու հետևանքով կոնգրեսը սահմանափակեց մանևրելու իր հնարավորությունները: Անպես որ Տեր-Պետրոսյանը հիմա հայտնվել է ցուգցվանգի իրավիճակում: Մի կողմից ՀԱԿ պասիվությունը, իշխանությունների հետ կոշտ առճակատումից հրաժարվելը հանգեցնում է ՀԱԿ-ից ժողովրդի զանգվածների հիասթափությանը, մյուս կողմից, իշխանությունների հետ իրական առճակատման ուժ և պոտենցիալ ՀԱԿ-ը չունի: Ազատության հրապարակում մի քանի հազար ցուցարարներով ոչ միայն հեղափոխություն անել, այլ նաև իշխանություններին վախեցնել չի հաջողվի: Իսկ այդ ցուգցվանգին գումարվում է նաև հերթական ընտրությունների մոտենալու ցայտնոտը, որոնց հետ հաշտվել են և դրանց պատրաստվում են Հայաստանի մնացած քաղաքական ուժերը, բացի ՀԱԿ-ից, որի հիմնական պահանջն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է: Հայկ Խալաթյան / PanARMENIAN News Ցուգցվանգ Ցուգցվանգ` (գերմ. Zugzwang, Zug` քայլ, Zwang` ստիպում) շախմատում կամ շաշկիում դիրք, որի ժամանակ մրցակիցը ստիպված է ոչ ձեռնտու քայլ կատարել: Ցուգցվանգի դեպքում կողմերից մեկի մոտ կամ երկու կողմի մոտ (փոխադարձ ցուգցվանգ) շահեկան քայլեր չկան, և ցանկացած քայլ տանում է սեփական դիրքերի վատթարացման: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |