Ահմադինեժադը Պաղեստինի հարցը համարում է ողջ մարդկության գլոբալ խնդիրը 3 հոկտեմբերի 2011 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանան Պաղեստինի խնդիրը լուծել միջազգային նորմերին համապատասխան, գոյություն ունի միակ ճիշտ որոշումը, որն առաջարկվել է իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեի կողմից: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հաղորդում է MehrNews-ը: Թեհրանում տեղի ունեցած Պաղեստինի պաշտպանության 5-րդ միջազգային համաժողովի փակման ժամանակ նա նշել է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող պաղեստինցիների` իրենց բնիկ հողեր վերադառնալու անհրաժեշտությունը: «Պաղեստինյան հողերը բռնազավթած եկվորները պետք է լքեն այդ տարածքները: Պաղեստինյան հարցը ոչ միայն պաղեստինցիների, այլ նաև մահմեդական աշխարհի խնդիրն է, ողջ մարդկության գլոբալ խնդիրը»,- ասել է Ւրանի նախագահը: Նրա խոսքով, Արևմուտքը, զավթելով պաղեստինյան հողերը, ձգտում է իշխել ողջ տարածաշրջանում: «Եթե ագրեսորները չլսեն ժողովրդի կարծիքը, նրանք կբախվեն իսլամական աշխարհի հզոր դիմադրությանը, որին չեն կարող դիմակայել: Իրանն աջակցում է Պաղեստինի ժողովրդին նրա արդար պայքարում»,- ասել է Ահմադինեժադը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |