Հայաստանի ու Ֆրանսիայի գործարարները որոշել են միավորվել ու գործարարության ակումբ բացել![]() 3 հոկտեմբերի 2011 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, ՀՀ Արտաքին գործերի և Էկոնոմիկայի նախարարների ներկայությամբ, տեղի կունենա Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի (ՀՖԳԱ) մեկնարկը: Ինչպես հայտնում է դեսպանատան մամլո ծառայությունը, Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը ստեղծվել է 2011թ. սեպտեմբերին, Հայաստանում ազգությամբ ֆրանսիացի, հայ և Ֆրանսահայ հիմնադիրների կողմից, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությանբ: Հայ-Ֆրանսիական գործարարության ակումբը հանդիսանում է հանդիպման վայր` մասնավորապես Ֆրանսիական մասնակցությամբ ձեռնարկությունների համար: Ակումբում կկազմակերպվեն թեմատիկ հանդիպումներ ու միջոցառումներ, կիրականացվեն զարգացման տարբեր ծրագրեր: Ակումբի առաքելությունն է առաջ տանել, աջակցել ու ամրապնդել ֆրանսիական գործարար համայնքը, առևտրատնտեսական հարաբերությունները, գիտատեխնիկական փոխանակումները Հայաստանի ու Ֆրանսիայի միջև: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |